Վաշինգտոնը չի մեղմացնի Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները՝ մինչև երկկողմ գործարքի կնքումը. Թրամփ
Վաշինգտոնը չի նախատեսում մեղմացնել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները մինչև երկկողմ գործարքի կնքումը։ Այս մասին Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ավիաբազայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես ոչ մի զիջման չեմ գնա, քանի դեռ նրանք համաձայնագիր չեն ստորագրել»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Tasnim գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ ԱՄՆ-ը համաձայնել է Իրանի հետ բանակցությունների ժամանակահատվածում կասեցնել իրանական նավթի դեմ պատժամիջոցների գործողությունը։


