Վաշինգտոնը չի ցանկանում, որ հարստացված ուրանը Իրանից տեղափոխվի Ռուսաստան․ ԱՄՆ փոխնախագահ
Վաշինգտոնը չի ցանկանում, որ հարստացված ուրանը Իրանից տեղափոխվի Ռուսաստան. դա ԱՄՆ ներկայիս ծրագիրը չէ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը։
Նա նաև նշել է, որ Իրանի հետ բանակցությունները ՛՛լավ փուլում են, բայց հնարավոր է նաև ռազմական տարբերակ, չնայած ԱՄՆ-ն դա չի ցանկանում՛՛։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանին կրկին հարվածելու հավանականությունը:



