երկուշաբթի, հունիս 15
15 / 6 / 2026
Վաղը մենք կարող ենք Հորմուզի նեղուցում առաջին դիտորդական առաքելությունը կատարել․ Մակրոն

Վաղը մենք կարող ենք Հորմուզի նեղուցում առաջին դիտորդական առաքելությունը կատարել․ Մակրոն

«Շառլ դը Գոլ» ավիակիրը կարող է Հորմուզի նեղուցում լինել երկու կամ երեք օրվա ընթացքում: Մենք կարող ենք վաղը այնտեղ ունենալ կործանիչներ՝ առաջին դիտորդական առաքելությունները կատարելու համար: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նա, մասնավորապես, նշել է. «Եթե յուրաքանչյուր նեղուցում սակագին սահմանվի, ի՞նչ հետևանքներ կունենա դա: Դուք բարձրացնում եք գները ամբողջ աշխարհի համար: Այսօր նրանք բառերով են խաղում՝ դա անվանում են «ծառայություններ»: Սա չի համապատասխանում միջազգային իրավունքին: Մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը և կանենք ամեն ինչ, որպեսզի սակագներ չլինեն»:

  • Կիսվել: