հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱՄՆ-ում փոթորկի հետևանքով վեց մարդ է մահացել

ԱՄՆ-ում փոթորկի հետևանքով վեց մարդ է մահացել

ԱՄՆ Թենեսի նահանգում փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի: Այս մասին հայտնում է Նեշվիլի ոստիկանությունը և արտակարգ գործողությունների կենտրոնը X սոցիալական ցանցում:

Ավելի վաղ տեղի իշխանությունները հայտնել էին Մոնտգոմերի շրջանում երեք զոհվածների մասին: Նույն տեղում նշել են, որ ավելի քան 20 մարդ վնասվածքներ է ստացել։

Արտակարգ իրավիճակների կենտրոնը հայտնում է, որ եղանակի պատճառով երեք մարդ Է զոհվել: Ոստիկանությունը ևս հաստատում է այս տեղեկությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նահանգում տորնադոներ են: Ըստ ընթացիկ տվյալների առանց լույսի են մնացել 74 հազար մարդ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: