ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իր նախագահության վերջին ժամերին Թրամփը հուշագիր է ստորագրել, որը երաշխավորում է Անկարայի օրինական իրավունքները տարածաշրջանի ազգային փոքրամասնությունների կրոնական-մշակութային ժառանգության նկատմամբ. ANCA

«Իր պաշտոնավարման վերջին ժամերին նախագահ Դոնալդ Թրամփը ապակառուցողական հուշագիր է ստորագրել Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ, որը երաշխավորում է Անկարայի օրինական իրավունքները տարածաշրջանի ազգային փոքրամասնությունների կրոնական - մշակութային ժառանգության նկատմամբ», - հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Փաստաթղթում նշվում է, որ այդ քայլով ԱՄՆ-ն ցուցադրում է իր հարգանքը «Թուրքիայի հնագույն կրոնա-էթնիկական-մշակութային ժառանգության նկատմամբ»:

«Այդ անթույլատրելի քայլին խիստ ընդդիմացել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Ամերիկայի հունական խորհուրդը եւ քրիստոնեական IDC կազմակերպությունը» - ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության մեջ:

Ստորև ներկայացվում է Պետքարտուղարության կրթության և մշակույթի դեպարտամենտի էլեկտրոնային հասցեն, որով ցանկացողները կարող են ներկայացնել իրենց վրդովմունքը տվյալ որոշման վերաբերյալ - [email protected]:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: