երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ուժի մեջ մտավ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Զատկի զինադադարը

Ուժի մեջ մտավ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Զատկի զինադադարը

Ուժի մեջ մտավ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 32-ժամյա զինադադարը: Երկու երկրների ղեկավարները խոստացել են, որ իրենց զինված ուժերը կդադարեցնեն կրակը ուղղափառ քրիստոնյաների կողմից այս տարի ապրիլի 12-ին նշվող Սուրբ Հարության տոնի կապակցությամբ:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի հետ «Զատկի զինադադարի» մասին՝ այսօր ժամը 16-ից մինչև վաղը օրվա ավարտը:

Զատկի տոնին զինադադար հաստատելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Ուկրաինան:

Այսօր առավոտյան Զելենսկին հայտարարել է, որ իր երկիրը կպահպանի հրադադարի ռեժիմը և «կգործի բացառապես հայելային». - «Երկնքում, երկրի վրա և ծովում ռուսական հարվածների բացակայությունը կնշանակի մեր պատասխանների բացակայություն»:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Զատկի զինադադարը կարող է դառնալ «դեպի խաղաղություն իրական շարժման սկիզբը»:

Զատկի տոնի նախօրեին Ռուսաստանը և Ուկրաինան «175-ը 175-ի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակություն են իրականացրել, երկու օր առաջ էլ զոհվածների դիեր են փոխանակել:

  • Կիսվել: