կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ուզբեկստանի նախագահը ևս չի մասնակցի մայիսի 9-ի շքերթին

Ուզբեկստանի նախագահը ևս չի մասնակցի մայիսի 9-ի շքերթին

Ուզբեկստանի նախագահ Շավքատ Միրզիյոևը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի օրվա 81-ամյակի տոնակատարություններին, ինչը հաստատել են կառավարական աղբյուրները։ 

Կրեմլի հրապարակած հրավիրյալների ցանկում բացակայում են Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդները, սակայն սպասվում է Սլովակիայի վարչապետի, Լաոսի և Աբխազիայի նախագահների, Մալայզիայի առաջնորդի և Բոսնիա և Հերցեգովինայի Սերբական Հանրապետության պատվիրակության մասնակցությունը։

Մոսկվա կժամանի նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով մայիսի 8-ի երեկոյան նախատեսված ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ։ 

  • Կիսվել: