Ուզբեկստանի արեւելքում մզկիթում տեղի է ունեցել գազի պայթյուն
Ուզբեկստանի արեւելքում, Անդիջանի շրջանի մզկիթներից մեկում գազաօդային խառնուրդի պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել են ԱԻՆ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունից։ «Սույն թվականի մարտի 31-ին, ժամը 12:19-ին, ԱԻՆ Անդիջանի մարզային վարչությունում հաղորդագրություն է ստացվել, որ Իզբասկան շրջանում գտնվող Ահմադալի Խոջայի մզկիթում տեղի է ունեցել գազաօդային խառնուրդի պայթյուն:
Պատահարի վայր են ժամանել ԱԻՆ տարածաշրջանային վարչության ղեկավարությունն ու պաշտոնատար անձինք, ներկայում իրավիճակը լիովին վերահսկվում է»,- տեղեկացրել է Թելեգրամ-ալիքը։
Ըստ Repost.uz պարբերականի՝ նախնական տվյալներով տուժել է վեց մարդ։