ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
USAID ղեկավարությունը աշխատակիցներին կարգադրել է ոչնչացնել փաստաթղթերը. Politico

USAID ղեկավարությունը աշխատակիցներին կարգադրել է ոչնչացնել փաստաթղթերը. Politico

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարությունը հրամայել է աշխատակիցներին ոչնչացնել փաստաթղթերը, առաջին հերթին՝ պաշտոնական: Այս մասին հայտնել է Politico պարբերականը՝ հղում կատարելով ծառայողական շրջաբերականին։

USAID գործադիր տնօրենի պաշտոնակատար Էրիկա Քարը կարգադրել է անընդհատ մանրացնել եւ այրել փաստաթղթերը, որոնք գտնվում են գործակալության Վաշինգտոնի կենտրոնակայանի արխիվում: Գաղտնի պահարանների նյութերը եւ անձնական թղթապանակները ենթակա են անհապաղ ոչնչացման:

Բացի արխիվների ոչնչացումից, դրանց զբաղեցրած տարածքները եւս կփոխանցվեն այլ գերատեսչությունների՝ ԱՄՆ իմիգրացիոն եւ մաքսային ոստիկանությանը։

Միացյալ Նահանգները նաեւ դադարել է ֆինանսավորել ՄԱԿ մարդու իրավունքների գծով Գլխավոր հանձնակատարի վարչության որոշ նախագծերը, այդ թվում Ուկրաինայի վերաբերյալ, ինչը հանգեցրել է մի շարք ծրագրերի փակման։

Այդ նախագծերը ֆինանսավորում էին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) եւ ԱՄՆ պետդեպարտամենտը։

  • Կիսվել: