շաբաթ, փետրվար 8
8 / 2 / 2025
Ուրբաթ օրը կբանակցեն Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Անգլիան

Ուրբաթ օրը կբանակցեն Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Անգլիան

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարեց, որ ուրբաթ, նոյեմբերի 29-ին, Իրանի, Ֆրանսայի, Գերմանիայի եւ Անգլիայի ԱԳ փոխնախարարները հանդիպում կունենան և կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, գրում է parstoday.ir-ը:

Ըստ Սահաբ լրատվական ցանցի, Լրագրողների հետ զրույցում Էսմայիլ Բաղայի Համանեն, անդրադառնալով պատվի, իմաստության և նպատակահարմարության սկզբունքների հիման վրա այլ երկրների հետ ԻԻՀ փոխգործակցության և համագործակցության սկզբունքային քաղաքականությանը, եվրոպական երեք երկրների հետ առաջիկա բանակցությունները Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տարեկան ժողովի շրջանակներում նրանց հետ կայացած բանակցությունների շարունակությունը համարեց։

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ երեք երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Անգլիայի հետ Իրանի բանակցությունների նոր փուլում, որը ծրագրվել է Նյու Յորքում, քննարկվելու են տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր, այդ թվում՝ Պաղեստինի և Լիբանանի հարցը, ինչպես նաև միջուկային խնդիրը:

 

  • Կիսվել: