Ուրանի հարստացումը կարմիր գիծ է Իրանի բանակցություններում. Ղարիբաբադի
Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Էբրահիմ Ռեզային Tasnim լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Ղարիբաբադիի ներկայությամբ կիրակի օրը կայացած հանձնաժողովի նիստի մասին՝ մեջբերելով նրա խոսքերը, որ ուրանի հարստացման իրավունքը Իրանի միջուկային բանակցությունների կարմիր գծերից է, գրում է parstoday.ir-ը:
Իրանի ԱԳՆ իրավական և միջազգային հարցերով փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նիստում ընդգծել է, որ պատժամիջոցների վերացումը պետք է լինի այնպես, որ հանգեցնի Իրանի ժողովրդի տնտեսական բարգավաճմանը և ոչ թէ ձևականորեն:
Ղարիբաբադին նաև ընդգծել է, որ Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել, և որ երկրի միջուկային գործունեությունը բացառապես խաղաղ նպատակների շրջանակներում է։ Նշված ժամանակացույցի համաձայն՝ հաջորդ չորեքշաբթի Մուսկատում տեղի կունենան փորձագիտական և տեխնիկական հանդիպումներ՝ բանակցությունների մանրամասները քննարկելու համար։
Իրանի արտգործնախարարության իրավական եւ միջազգային հարցերի փոխնախարարը հայտարարել է, որ Իրանի միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ լիովին լուրջ են, եւ որ այս գործընթացու ձգձգումներն անընդունելի են։