Ուրախ եմ, որ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև համաձայնագիր է կնքվել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագիրը։
«Շատ ուրախ եմ, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը վերջապես ստորագրել են համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագիրը», – գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։
ԱՄՆ առաջնորդը կարծում է, որ այս համաձայնագիրը վկայում է Մերձավոր Արևելքի երկրների համախմբվածության մասին։
Նա երեք երկրների այս քայլը որակել է համարձակ և կարևոր։
Օգոստոսի 7-ին Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը ռազմական դաշինք ստեղծելու մասին պայմանագիր են ստորագրել։ Այս համաձայնագիրը ենթադրում է, որ երեք կողմերից որևէ մեկի վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում բոլորի վրա։ «Turkiye» թերթի տվյալներով` պաշտպանության մասին համատեղ համաձայնագիրը համագործակցություն է նախատեսում հետախուզական տվյալների փոխանակման և տարածաշրջանային անվտանգության համակարգման ոլորտում։



