UNRWA. Ավելի քան 180 երեխա է սպանվել այն բանից հետո, երբ Իսրայելը վերսկսել է հարվածները Գազայի վրա
Գազայի հատվածում Իսրայելի կողմից ռազմական գործողությունների վերսկսումից հետո ավելի քան 180 պաղեստինցի երեխա է սպանվել։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA):
«Այն բանից հետո, երբ իսրայելական ուժերը վերսկսեցին ռմբակոծությունները Գազայի հատվածում, հարյուրավոր մարդիկ են զոհվել, այդ թվում՝ ավելի քան 180 երեխա: Շատերի մարմինները մնում են ավերված շենքերի փլատակներում, և բժիշկները հայտնում են, որ վիրավորները մահանում են նրանց աչքի առաջ, քանի որ բուժաշխատողները չեն կարողանում բուժել նրանց»,-նշվում է X-ում հրապարակված UNRWA-ի հայտարարության մեջ։
Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 18-ից անկլավում զոհվել է առնվազն 830 մարդ, այդ թվում՝ 322 երեխա, 174 կին և 58 տարեց։