շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի զինված ուժերը հրետանային կամ օդային հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, ռազմական ենթակառուցվածքները խոցվում են գերճշգրիտ զենքերով։

 
 Այս մասին հայտարարություն է տարածել  ՌԴ պաշտպանության նախարարությունը:
 
«Գերճշգրիտ խոցման միջոցներով շարքից հանվում են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքները, հակաօդային պաշտպանության օբյեկտները, ռազմական օդանավակայանները, ռազմական ավիացիան», - հայտնել են գերատեսչությունից։
 
ՊՆ-ից հավաստիացրել են, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում:
 
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել նոր ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
 
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
 
Նա հավելել է, որ Ռուսաստանի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, սակայն Ռուսաստանը կձգտի  հասնել Ուկրաինայի ապառազմականացմանը։
 
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է երկրի ողջ տարածքում ռազմական դրություն մտցնելու մասին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: