ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ Ռումինիան ԱԹՍ է խոցել երկրի օդային տարածքում

Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ Ռումինիան ԱԹՍ է խոցել երկրի օդային տարածքում

Ռումինիայի զինված ուժերը Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ անօդաչու թռչող սարք է խոցել երկրի օդային տարածքում՝ հայտարարել է Ռումինիայի նախագահ Նիկոշուր Դանը։

F-16 կործանիչը խոցել է անօդաչու թռչող սարքը հուլիսի 24-ին՝ Բուխարեստից 110 կիլոմետր հյուսիս-արևելք գտնվող Պադինա գյուղի մոտ։ Դեպքի վայր են մեկնել տարբեր գերատեսչությունների քննչական խմբեր՝ միջադեպի մանրամասները պարզելու համար։ Նախագահը չի հայտնել, թե որ երկրին է պատկանել խոցված դրոնը։

Բուխարեստի տվյալներով՝ ռումինական ռադարներն անօդաչու թռչող սարքը հայտնաբերել են առավոտյան, որից հետո օդ են բարձրացել երկու իտալական Eurofighter կործանիչ և երկու ռումինական F-16։ Իտալական ինքնաթիռները երկրում տեղակայված են Ռումինիայի օդային տարածքի վերահսկման ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում:

  • Կիսվել: