ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուկրաինայում միջուկային զենքի օգտագործումն անհնար է. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինայում միջուկային զենքի օգտագործումն անհնար է. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումն Ուկրաինայում անհնար է, քանի որ դա չի համապատասխանում ռազմական հատուկ գործողության առաջադրանքներին։ Այդ մասին ուրբաթ կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։

«Մեր կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառման սցենարները հստակորեն շարադրված են ռուսական դոկտրինային փաստաթղթերում, դրանք կիրառելի չեն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում առաջադրված խնդիրների իրականացման համար»,- ասել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: