շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ուկրաինայում հայտնել են ՌԴ ԶՈՒ 488-րդ մոտոհրաձգային գնդի «ոչնչացման» մասին

Ուկրաինայում հայտնել են ՌԴ ԶՈՒ 488-րդ մոտոհրաձգային գնդի «ոչնչացման» մասին

Ուկրաինայի զինված ուժերը ամբողջությամբ «ոչնչացրել են» ՌԴ ԶՈՒ Բրյանսկի շրջանից մոտոհրաձգային գունդը։ Այս մասին մարտի 12-ին Facebook-ում հայտնել է Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի օպերատիվ շտաբի խոսնակ Սերգեյ Բրատչուկը։

«12721 զորամասի 488-րդ գունդն (Կլինցի, Բրյանսկի շրջան) ամբողջությամբ ոչնչացվել է, փառք Ուկրաինայի զինված ուժերին»,- ասել է նա։

Ինչպես գրում է korrespondent.net-ը, խոսքը 488-րդ մոտոհրաձգային գնդի մասին է, որը տեղակայված է Կլինցի քաղաքում։ Գունդը ներառված է Ռուսաստանի Դաշնության 20-րդ գվարդիական համակցված բանակի 144-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի կազմում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: