երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ուկրաինայում հակամարտության ավարտի ուղղությամբ աշխատանքը բոլոր կողմերից զիջումներ կպահանջի. ԱՄՆ պետքարտուղար

Ուկրաինայում հակամարտության ավարտի ուղղությամբ աշխատանքը բոլոր կողմերից զիջումներ կպահանջի. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Էր Ռիադում ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքներով հանդես է եկել հայտարարությամբ:

Նա նշել է, որ Ուկրաինայում հակամարտության ավարտի ուղղությամբ աշխատանքը «բարդ ու լարված դիվանագիտություն», երկար ժամանակ և բոլոր կողմերից զիջումներ կպահանջի:

«Ուկրաինայում հակամարտության ավարտը հնարավոր է միայն բոլոր կողմերի համաձայնության դեպքում, պայմանները պետք է ընդունելի լինեն»,-մասնավորապես նշել է Ռուբիոն:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Ուկրաինայում հակամարտությունն ավարտել արդարացիորեն և թույլ չտալ, որ այն վերսկսվի 2-3 տարի անց: Ռուբիոն նաև հավելել է, որ ինչ-որ փուլից Եվրամիությունը ևս պետք է հայտնվի բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ:

  • Կիսվել: