հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ուկրաինայում ևս մեկ վրացի մարտիկ է զոհվել

Ուկրաինայում ևս մեկ վրացի մարտիկ է զոհվել

Ուկրաինայում Ռուսաստանի դեմ մարտնչող ևս մեկ վրացի է զոհվել։ Առկա տեղեկություններով` զոհվածը Լևան Մենգաշվիլին է, գրում է jnews.ge-ն:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով, Ուկրաինայում Վրաստանի դեսպանատունը տեղեկացված է, և իրականացվում են տեղափոխման համար անհրաժեշտ ընթացակարգերը։

Այս շաբաթ Թբիլիսի պետք է տեղափոխվեր Գուրգեն Գագնիձեի դին, ով ծառայում էր Ուկրաինայի Զինված ուժերի 25-րդ օդադեսանտային բրիգադում։ Նա մահացել է անցյալ շաբաթվա վերջին Բախմուտի մոտ, հետախուզական գործողության ժամանակ:

 

  • Կիսվել: