կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ուկրաինայի ԶՈւ–ն Խերսոնի մարզում հարձակվել է շտապօգնության մեքենայի վրա

Ուկրաինայի ԶՈւ–ն Խերսոնի մարզում հարձակվել է շտապօգնության մեքենայի վրա

Խերսոնի մարզի Վելիկայա Լեպետիխա բնակավայրում շտապօգնության մեքենա է գրոհի ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի կողմից։ Տուժածներ չկան, մեքենան սարքավորումների հետ միասին այրվել է, հայտնել է «Եդինայա Ռոսիա»-ի Խերսոնի մարզային բաժնի քարտուղար Իգոր Կաստյուկևիչը։
 
«Վելիկայա Լեպետիխայում շտապօգնության մեքենա է գրոհի ենթարկվել անօդաչուի կողմից: Հենց բժիշկները վերադարձել են կայան, մեքենայի վրա հարձակվել են երկու «վհուկներ», որոնք երկու հարված են հասցրել: Բարեբախտաբար, տուժածներ չկան, բժիշկներին հաջողվել է փրկվել: Սակայն մեքենան ամբողջությամբ այրվել է սարքավորումների հետ միասին», – գրել է նա Telegram-ի իր ալիքում:
Կաստյուկևիչը նշել է, որ կապի մեջ է Խերսոնի մարզպետ Վլադիմիր Սալդոյի հետ։
Նա հավելել է, որ հաշվի առնելով օպերատիվ ծանր իրավիճակը և ծառայության աշխատանքի կարևորությունը շրջանի բնակչության համար` ՌԴ առողջապահության նախարարությանը միջնորդելու է, որ տարածաշրջանին շտապօգնության կայանների համար լրացուցիչ սարքավորումներ հատկացվեն։

  • Կիսվել: