երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Խերսոնի ռուսական հատվածին. կան զոհեր

Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Խերսոնի ռուսական հատվածին. կան զոհեր

Ուկրաինայի զինված ուժերի կողմից Խերսոնի մարզի բնակավայրերի գնդակոծության հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ հինգը: Այս մասին հայտնել է շրջանի ղեկավար Վլադիմիր Սալդոն:

Նա իր տելեգրամյանն ալիքում նշել է, որ գնդակոծության է ենթարկվել քաղաքացիական ավտոմեքենա Նոր Մայաչկա և Օբրիվկի բնակավայրերի միջև ընկած ճանապարհին։

«Արդյունքում երկու մարդ, այդ թվում՝ վարորդը, տեղում մահացել են, մեկ կին ծանր վնասվածքներ է ստացել»,-նշել է Սալդոն:

Ըստ նրա՝ Ալյոշկիում բնակելի հատվածին ուկրաինական հարվածի հետևանքով տեղի բնակիչ է զոհվել։ 1987 թվականին ծնված ևս մեկ տղամարդ բեկորային վնասվածքներ է ստացել։

Սալդոն նաև հայտնել է, որ Նովայա Կախովկայում, Կազաչի Լագերիում և Վելիկայա Լեպետիխայում հրետակոծության հետևանքով տուժել է ևս երեք մարդ։ Բոլոր հինգ տուժածները հոսպիտալացվել են։
Գնդակոծության տակ է հայտնվել նաև տարածաշրջանի յոթ բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքը։

  • Կիսվել: