Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ով հարվածել է Գորլովկայի բազմաբնակարան շենքին, տուժել են երեխաներ
Ուկրաինական զորքերն անօդաչու թռչող սարքով հարվածել են Գորլովկայի կենտրոնում գտնվող բազմաբնակարան շենքին, տուժել է չորս մարդ, այդ թվում ՝ երկու երեխա: Այս մասին հայտնել է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
«Ուկրաինացի ահաբեկիչները դրոնով հարված են հասցրել Գորլովկայի կենտրոնում գտնվող բազմաբնակարան շենքին ։ .. .Շտապումեմ բոլորին հանգստացնել։ Այո, երեխաները վիրավոր են (դեռահասներ, աղջիկներ), երկուսը: Ոչ ծանր։ Բայց կա նաև երկու վիրավոր մեծահասակ»,-ասվում է քաղաքապետի Telegram-ալիքում տարածված հաղորդագրության մեջ։