Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է Ռուսաստանում էներգետիկ օբյեկտներին հարվածելու մասին տեղեկությունը
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ օգոստոսի 19-ին և լույս 20-ի գիշերը ուկրաինական ուժերը հարվածներ են հասցրել Թաթարստանում Նիժնեկամսկի «ՏԱՆԵԿՈ» նավթավերամշակման գործարանին և Կրասնոդարի երկրամասի Վոլնա ավանում գտնվող «Տամաննեֆտեգազ» նավթային տերմինալին:
Ուկրաինական կողմի տվյալով՝ երկու օբյեկտներում էլ հրդեհներ են գրանցվել։ Նշվում է, որ գործարանը կարող է տարեկան վերամշակել մինչև 16 միլիոն տոննա նավթ, իսկ տերմինալով կարող է անցնել մինչև 19,9 միլիոն տոննա նավթ, նավթամթերք և հեղուկացված ածխաջրածնային գազեր: Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է գիշերը ուկրաինական 700-ից ավելի ԱԹՍ խոցելու մասին:
Ըստ գերատեսչության՝ թիրախում են եղել Վոլգոգրադի, Ռոստովի, Սարատովի, Մոսկվայի և այլ մարզեր, Կրասնոդարի երկրամասը, Թաթարստանը, ինչպես նաև Ղրիմը:



