Ուկրաինայի զինուժը 6558 անգամ խախտել է Զատկի հրադադարը. ՌԴ ՊՆ
Ուկրաինայի զինված ուժերը 6558 անգամ խախտել են Զատկի հրադադարը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Զատկի տոնի հետ կապված հրադադար էր հայտարարել ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի կեսօր։
«Չնայած Զատկի հրադադարի մասին հայտարարությանը, Ուկրաինայի զինված ուժերը շարունակել են հարվածներ հասցնել մեր դիրքերին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի և Կուրսկի մարզերի սահմանամերձ շրջաններում գտնվող քաղաքացիական օբյեկտներին՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և հրետանի։ Գրանցվել է հրադադարի 6558 խախտում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերը 694 հարձակում են իրականացրել Ռուսաստանի զինված ուժերի դիրքերի վրա` օգտագործելով հրետանի, ականանետներ և տանկեր։


