կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Ուկրաինայի շուրջ բանակցություններում Զելենսկիի մասնակցությունը պարտադիր չէ. Թրամփ

Ուկրաինայի շուրջ բանակցություններում Զելենսկիի մասնակցությունը պարտադիր չէ. Թրամփ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարգավորման շուրջ բանակցությունները կարելի է անցկացնել առանց Վլադիմիր Զելենսկիի մասնակցության: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնել է CBS News-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը:

«Չեմ կարծում, որ հանդիպումներին նրա ներկայությունը շատ կարևոր է», - ասել է Թրամփը: ԱՄՆ նախագահը նաև «զուր» է անվանել ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի այցը Կիև:

Իր հերթին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը Fox News-ի եթերում վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի նախագահը շուտով համաձայնագիր կստորագրի Վաշինգտոնի հետ հազվագյուտ մետաղների վերաբերյալ:

«Նախագահ Զելենսկին կստորագրի այդ համաձայնագիրը։ Դուք դա կտեսնեք շատ շուտով: Եվ դա լավ կլինի Ուկրաինայի համար»,-նշել է նա։

Խորհրդականը նշել է նաև, որ դրա շնորհիվ ամերիկացի հարկատուներին կփոխհատուցեն ուկրաինական ճգնաժամի պատճառով ԱՄՆ-ի ծախսած հարյուր միլիարդավոր դոլարները:

 

  • Կիսվել: