ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Ուկրաինայի պատվիրակությունը կոնկրետ քայլեր է ներկայացրել հակամարտության ավարտի համար․ Ուոլց

Ուկրաինայի պատվիրակությունը կոնկրետ քայլեր է ներկայացրել հակամարտության ավարտի համար․ Ուոլց

Ուկրաինայի պատվիրակությունը կոնկրետ քայլեր և առաջարկներ է ներկայացրել հակամարտությունն ավարտելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ 
 
Նա հավելել է, որ մոտ օրերս բանակցություններ տեղի կունենան Ռուսաստանի ներկայացուցչի հետ:
 

Ուկրաինայի նախագահի գրասենյակից էլ հայտարարել են, որ Միացյալ Նահանգները պարտավորվել է Ռուսաստանի ներկայացուցիչների հետ քննարկել այդ կոնկրետ առաջարկները:

Ուկրաինական պատվիրակությունը ևս մեկ անգամ ընդգծել է, որ եվրոպացի գործընկերները պետք է ներգրավված լինեն խաղաղության գործընթացում։ 

  • Կիսվել: