Ուկրաինայի ՆԳՆ աշխատակցին հայկական ծագման պատճառով չեն ընդունել Բաքվում
Ուկրաինայի ՆԳՆ աշխատակցուհուն հայկական ծագման պատճառով թույլ չեն տվել մասնակցել հունվարի 13-16-ը Բաքվում տեղի ունեցած սեմինարին, որը կազմակերպվել էր Եվրամիության կողմից, տեղեկացնում է «Европейская правда»-ն:
Նշվում է, որ Ուկրաինայի ՆԳՆ-ն դիմել է ԵՄ դեսպանատուն՝ խնդրելով զերծ մնալ հետագա միջոցառումները Ադրբեջանի տարածքում անցկացնելուց:
Հայտնի է, որ հայազգի պատվիրակ Մերի Հակոբյանը, որին Ադրբեջանը թույլ չի տվել մասնակցելու սեմինարին, Ուկրաինայի ՆԳՆ միջազգային համագործակցության և եվրոպական ինտեգրման բաժնի տնօրենն է: