հինգշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2025
Ուկրաինայի նԱԳՆ է կանչվել Չինաստանի ժամանակավոր հավատարմատարը

Ուկրաինայի նԱԳՆ է կանչվել Չինաստանի ժամանակավոր հավատարմատարը

Չինաստանի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ուկրաինայի արտգործնախարարություն՝ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններում Ռուսասկան բանակի կազմում ՉԺՀ քաղաքացիների մասնակցության պատճառով:

Ինչպես նշել են ԱԳՆ-ից՝ ռուսական բանակի կազմում Չինաստանի քաղաքացիների մասնակցությունը կասկածի տակ է դնում Պեկինի հայտարարած դիրքորոշումը խաղաղության վերաբերյալ և խաթարում է վստահությունը Չինաստանի նկատմամբ՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ:

Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Դոնեցկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերը գերի են վերցրել երկու չինացի զինվորականի, որոնք կռվել են Ռուսաստանի կողմից:

  • Կիսվել: