երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները կհանդիպեն Լոնդոնում. Զելենսկի

Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները կհանդիպեն Լոնդոնում. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ապրիլի 23-ին Լոնդոնում տեղի կունենա Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հանդիպումը:

«Հավատարիմ ենք մեր կառուցողական դիրքորոշմանը՝ հասնելու հրադադարի, այնուհետև՝ տևական խաղաղության։ Զատիկը ցույց տվեց, որ հենց Ռուսաստանի գործողությունների պատճառով է պատերազմը ձգձգվում», - նշել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին ընդունել է, որ Զատկի օրերին օդային տագնապներ չեն հայտարարվել, շփման գծի որոշ հատվածներում էլ մարտեր չեն եղել:

«Այնպես որ, եթե Ռուսաստանը կրճատի հարվածները, հրադադարը հնարավոր կլինի: Համենայն դեպս ուկրաինական կողմը հավատարիմ է իր առաջարկին և չի թիրախավորում քաղաքացիական ենթակառուցվածքները», - շեշտել է Զելենսկին: Նա հավելել է՝ Կիևը սպասում է Մոսկվայի պատասխանին և պատրաստ է ցանկացած բանակցությունների:

Մարտի դաշտում իրավիճակի մասին մանրամասներ է ներկայացրել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը: Ալեքսանդր Սիրսկու խոսքով՝ այժմ ինտենսիվ մարտեր են Կուրսկի ուղղությամբ: Նաև հայտնի է, որ ռուսական ուժերը հարվածել են Օդեսային և Սումիին, կան ավերածություններ և վիրավորներ:

  • Կիսվել: