հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են նախագահական ընտրություններ անցկացնել․  Թրամփի հատուկ բանագնաց

Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են նախագահական ընտրություններ անցկացնել․  Թրամփի հատուկ բանագնաց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մարտի 21-ին ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնի հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի 

իշխանությունները համաձայնել են նախագահական ընտրություններ անցկացնել։

Կառլսոնն ասել է, որ Մոսկվան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն 

«չընտրված» է համարում, հետեւաբար «չի կարող որեւէ համաձայնագիր ստորագրել»։

«Ի՞նչ եք կարծում՝ ընտրություններ կլինե՞ն Ուկրաինայում»:

«Այո։ Կլինեն: Նրանք համաձայնեցին դրան։ Ուկրաինայում ընտրություններ կլինեն»,- պատասխանել է Ուիթքոֆը։

Ուիթքոֆը նաեւ նշել է, որ լիովին վստահ է, որ Ռուսաստանը չի հարձակվի Եվրոպայի վրա։

Դեռ այս տարվա փետրվարի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Ուկրաինայում եկել է ընտրություններ անցկացնելու ժամանակը։

Նա նաեւ խոսել է այն մասին, թե ինչպես է Վլադիմիր Զելենսկու վարկանիշն իջել մինչեւ 4 տոկոս, եւ Ուկրաինան պետք է ընտրություններ անցկացնի, եթե Կիեւը ցանկանում է տեղ ունենալ կարգավորման սեղանի շուրջ։ Ի պատասխան՝ Զելենսկին ասել է, որ Թրամփը ռուսական ապատեղեկատվության զոհ է դարձել։ Դրանից հետո Թրամփը Զելենսկուն բռնապետ է անվանել ընտրություններից հրաժարվելու համար՝ կրկին մատնանշելով նրա չափազանց ցածր վարկանիշը։

  • Կիսվել: