Ուկրաինայի հետախուզությունը հայտնել է ռուսական երկաթգծում պայթյուններ կազմակերպելու մասին
Ուկրաինայի Պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը և Ուկրաինայի հատուկ գործողությունների ուժերը կանգնած են այն պայթյունների հետևում, որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 13-ին և 14-ին Օռլովի և Լենինգրադի մարզերում գտնվող երկաթգծում: Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները՝ հղում անելով հետախուզական աղբյուրներին։
Նշվում է, որ այն երկաթուղային ճյուղերը, որտեղ տեղի են ունեցել պայթյունները, համարվում են «կարևոր լոգիստիկ հանգույցներ» ՌԴ զորքերի մատակարարումների համար՝ խարկովյան և սումյան ուղղություններում։
РБК-Украина-ն, մասնավորապես, նշել է. «Այս հատվածներում երկաթուղային ենթակառուցվածքի վնասման արդյունքում ռուսները լուրջ բարդություններ կզգան լոգիստիկայում, ինչը, իր հերթին, էականորեն կազդի նրանց կարողության վրա՝ իրականացնել ակտիվ գործողություններ Ուկրաինայի պաշտպանության ուժերի դեմ»:
Հաղորդվում է նաև, որ Օռլովի մարզում երկաթգծում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են Ռոսգվարդիայի երեք աշխատակից։ Լենինգրադի մարզում տեղի ունեցած պայթյունի ժամանակ ռելսերից դուրս է եկել լոկոմոտիվը՝ 15 ցիստեռններով։


