երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ուկրաինայի հետ սահմանին իրավիճակը լարված է․ Լուկաշենկո

Ուկրաինայի հետ սահմանին իրավիճակը լարված է․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի հետ սահմանին տիրող իրավիճակն անվանել է լարված։

«Ուկրաինայի հետ սահմանին իրավիճակը արտակարգ չէ, բայց լարված է»,- ասել է նա՝ ժամանելով ընտրատեղամաս՝ նախագահական ընտրություններում քվեարկելու համար։

Լուկաշենկոն այս թեմային անդրադարձել է տեղամասային հանձնաժողովի անդամների հետ կարճ զրույցում։ Նա նաև հայտնել է, որ որոշ օտարերկրյա լրագրողներ ցանկություն են հայտնել այցելել Բելառուսի հարավային սահման։

  • Կիսվել: