չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ուկրաինայի Հատուկ գործողությունների ուժերի հրամանատարը հեռացվել է պաշտոնից

Ուկրաինայի Հատուկ գործողությունների ուժերի հրամանատարը հեռացվել է պաշտոնից

Ուկրաինայի նախագահի գրասենյակում մեկնաբանել են Վիկտոր Խորենկոյի հեռացումը Ուկրաինայի ԶՈւ Հատուկ գործողությունների ուժերի հրամանատարի պաշտոնից։

Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները՝ նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոման Մաշովեցը տեղեկացրել է, որ համապատասխան առաջարկ նրա ազատման մասին ստացվել է Պաշտպանության նախարարությունից։

Ըստ Մաշովեցի՝ ազգային անվտանգության մասին օրենքի համաձայն՝ Ուկրաինայի ԶՈւ զորատեսակների հրամանատարները նշանակվում են պաշտոնին եւ ազատվում պաշտոնից նախագահի կողմից՝ պաշտպանության նախարարի ներկայացմամբ։

՛՛Նախագահի գրասենյակը նման առաջարկ ստացել է գործող օրենսդրության համաձայն՛՛,-ասել է նա։

  • Կիսվել: