Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց կա. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց կա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա միևնույն ժամանակ նշել է. «Եվ, կարծում եմ, մենք հասնում ենք առաջընթացի։ Սակայն կողմերի միջև բավականաչափ անբարյացակամ վերաբերմունք կա»։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Մոսկվայի կողմից Փհենյանից ու Թեհրանից զենքի ու զինամթերքի ենթադրյալ ձեռքբերման թեման։