երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հարցաքննության է կանչել Շոյգուին, Մեդվեդևին, Մատվիենկոյին

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հարցաքննության է կանչել Շոյգուին, Մեդվեդևին, Մատվիենկոյին

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը ռուս պաշտոնյաներին հարցաքննության կանչելու մի քանի ծանուցագիր է հրապարակել: Դրանք վերաբերում են Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևին և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։

Գլխավոր դատախազության կայքի համապատասխան բաժնում հրապարակվել են նաև ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի, Ազգային գվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովի ծանուցագրերը: 

Դատական կանչերից յուրաքանչյուրը պահանջում է հարցաքննություններ անցկացնել մայիսի 16-ին, 17-ին և 18-ին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: