Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ օգտակար հանածոների մասին համաձայնագիրը
Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ օգտակար հանածոների մասին համաձայնագիրը 338 կողմ ձայնով, իսկ 9 պատգամավոր քվեարկությանը չի մասնակցել:
Նշենք, որ Կիևը և Վաշինգտոնը ապրիլի 30-ին պայմանագիր են ստորագրել օգտակար հանածոների համատեղ արդյունահանման և Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին:
Ապրիլի 18-ին կողմերը հուշագիր էին ստորագրել պաշարների վերաբերյալ գործարք կնքելու մտադրության մասին՝ պայմանավորվելով արագացնել համաձայնագրի շուրջ աշխատանքը: