հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անհնար են առանց փոխադարձ զիջումների․ ԱՄՆ պետքարտուղար

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անհնար են առանց փոխադարձ զիջումների․ ԱՄՆ պետքարտուղար

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անհնար են առանց երկու կողմերի զիջումների։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, տեղեկացնում է rbc.ua-ն:

Նշվում է, որ նա ասել է, որ բանակցությունները պատերազմի ավարտի միակ միջոցն են, սակայն ցանկացած բանակցություն՝ լինի բիզնես, առևտուր, թե քաղաքական, ենթադրում է, որ կողմերն ինչ-որ բանից պետք է հրաժարվեն և գնան զիջումների։

Ռուբիոյի խոսքով՝  զիջումները պետք է դառնան բանակցությունների առարկա: Նա, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ զիջումների մասին է խոսքը:

«Սա պետք է լինի բանակցությունների մի մասը, բայց այս բանակցությունների մեջ մտնելը, ընդհանուր հայտարարություններ անելը, որոնք կարող են այս կամ այն ​​կողմին պատրվակ տալ՝ չմասնակցելու համար, ոչ մի օգուտ չի բերի»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

Նա հավելել է, որ պատերազմը ռազմական լուծում չունի, քանի որ ոչ Ռուսաստանը, ոչ Ուկրաինան չեն կարող հասնել իրենց «մաքսիմալիստական ​​ռազմական նպատակներին»։

 

  • Կիսվել: