Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի միջև համաձայնագրի հետևում թաքնված է Բալթիկ, Սև և Ազովի ծովերում դիրքեր գրավելու Լոնդոնի ցանկությունը. Զախարովա
Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի միջև 100-ամյա գործընկերության համաձայնագրի հետևում թաքնված է Բալթիկ, Սև և Ազովի ծովերում դիրքեր գրավելու Լոնդոնի ցանկությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանը զգուշացնում է, որ Ազովի ծովում համագործակցության տեղ չկա ո՛չ Ուկրաինայի, ո՛չ էլ Բրիտանիայի համար: Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի միջև համաձայնագիրը Կիևի փիառ հնարքն է, որը պատրաստ է վաճառել երկիրը կամ այն դարձնել բրիտանական նոր գաղութ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ստորագրել են Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի միջև 100-ամյա գործընկերության համաձայնագիր։