Ուկրաինայի դեսպանը կանչվել է Սլովակիայի ԱԳՆ. նրան բողոք են հայտնել
Սլովակիայի ԱԳՆ-ն է կանչվել Ուկրաինայի դեսպանը, որին կտրուկ բողոք են հայտնել ուկրաինական կողմի հայտարարությունների դեմ, մասնավորապես, խոսքը ՛՛Ռոբերտ Ֆիցոն թունավորված է ռուսական քարոզչությամբ՛՛ հայտարարության մասին է, տեղեկացնում է Dennik N-ը:
Սլովակիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դա համարում է երկրի ներքին գործերին միջամտություն:
Երեկ հրապարակված տեսանյութում վարչապետ Ֆիցոն հայտարարել է, որ չի վստահում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին: Հունվարի սկզբին սլովակ վարչապետը ուկրաինական պետության ղեկավարի հասցեին հայտարարել էր, որ նա ՛՛շրջում է Եվրոպայով մեկ՝ միայն մուրալով և շանտաժ անելով մյուսներին՛՛:
Նշվում է, որ Ուկրաինան նաև հերքել է սլովակ վարչապետի պնդումները՝ Սլովակիայում հակակառավարական բողոքի ցույցերին Կիևի առնչության մասին: