երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ուկրաինան պետք է որոշի, թե ով է նստելու բանակցությունների սեղանի շուրջ. Զելենսկի

Ուկրաինան պետք է որոշի, թե ով է նստելու բանակցությունների սեղանի շուրջ. Զելենսկի

Ուկրաինան պետք է որոշի, թե ով պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ՝ լուծելու այն հակամարտությունը, որում ինքը ներգրավված է։ Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասել է Վլադիմիր Զելենսկին։

«Կտեսնենք: Պատերազմը ԱՄՆ-ում կամ ԵՄ-ում չէ, պատերազմն Ուկրաինայում է: Ուստի, կարծում եմ, որ Ուկրաինան պետք է առաջնորդություն ունենա այն հարցում, թե ով պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ», – ասաց նա՝ մեկնաբանելով Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հայտարարությունները։

Ավելի վաղ Քելլոգն ասել էր, որ Եվրոպան ֆիզիկապես ներկա չի լինի ուկրաինական հակամարտությունը կարգավորելու բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ ԱՄՆ-ը չի ցանկանում «քննարկումների մեջ մտնել մեծ թվով մասնակիցների հետ»։

  • Կիսվել: