Ուկրաինան պատրաստ է ընդունել ԱՄՆ-ի առաջարկը՝ 30-օրյա զինшդшդшր․ Երմակ
Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել ընդունելու ԱՄՆ-ի առաջարկը՝ 30-օրյա զինադադար, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Այս մասին Սաուդյան Արաբիայում ամերիկյան կողմի բանակցություններից հետո հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է. «Այժմ խաղաղության հարցում գնդակը Ռուսաստանի դաշտում է։ Միացյալ Նահանգները Ռուսաստանին կհայտնի, որ փոխադարձությունը խաղաղության հասնելու բանալին է»: