շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ լուրջ բանակցությունների, եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ լինի նման երկխոսության. Բուդանով

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ լուրջ բանակցությունների, եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ լինի նման երկխոսության. Բուդանով

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ լուրջ բանակցությունների, եթե Ռուսաստանն իսկապես պատրաստ լինի նման երկխոսության։ Այս մասին, մեկնաբանելով Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հայտարարությունը, թե Վլադիմիր Զելենսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար նախ պետք է զանգահարի նրան, ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը, տեղեկացնում է LRT-ն:

Նա, մասնավորապես, նշել է. «Եթե լուրջ խոսենք, ապա եթե Ռուսաստանը իսկապես պատրաստ է լուրջ զրույցի, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի»:

Բուդանովի խոսքով՝ Ուկրաինան բազմիցս հայտարարել է պատերազմի ավարտի և խաղաղության հասնելու պատրաստակամության մասին։ Նա շեշտել է, որ ռազմական գործողությունների դադարեցումը պետք չէ դիտարկել որպես թուլություն։

«Խաղաղության հաստատումը թուլություն չէ, այլ ողջախոհության ապացույց»,- ասել է Բուդանովը:

  • Կիսվել: