շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանից Եվրոպա բնական գազի տարանցմանը. Զելենսկի

Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանից Եվրոպա բնական գազի տարանցմանը. Զելենսկի

Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանից Եվրոպա բնական գազի տարանցմանը: Այս մասին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նրա խոսքով՝ Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման համար ուկրաինական ենթակառուցվածքների օգտագործման հարցը:

«Մենք կարող ենք օգտագործել մեր ենթակառուցվածքը ադրբեջանական գազի տարանցման համար»,- ասել է Զելենսկին և հավելել, որ քաղաքական կամքի առկայության դեպքում պայմանագիրը կարող է արագ ստորագրվել:

 

  • Կիսվել: