երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Ուկրաինան կրկին հարվածել է ռուսական նավթային օբյեկտի

Ուկրաինան կրկին հարվածել է ռուսական նավթային օբյեկտի

Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Տուապսեում հրդեհ է բռնկվել: Թիրախում կրկին եղել է նավթային տերմինալը: Կրասնոդարի երկրամասի իշխանությունների տվյալով՝ տուժածներ չկան։ 

Սա ապրիլի կեսերից ի վեր Տուապսեի դեմ արդեն չորրորդ հարձակումն է։ Քաղաքի ծովային տերմինալին և նավթավերամշակման գործարանին նախորդ հարվածներից հետո քաղաքում խոշոր հրդեհներ էին բռնկվել, որոնք մի քանի օր չէր հաջողվում մարել:

Փորձագետներն ահազանգում են՝ Տուապսեում բնապահպանական աղետ է հասունանում, նավթային անձրևների հետևանքով օդի որակը վատթարացել է, նաև նավթն արտահոսել է Տուապսեի գետը:

  • Կիսվել: