երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ուկրաինան կատարել է «գրեթե» բոլոր պահանջները ԵՄ-ին անդամակցության բանակցություններն սկսելու համար. դեր Լյայեն

Ուկրաինան կատարել է «գրեթե» բոլոր պահանջները ԵՄ-ին անդամակցության բանակցություններն սկսելու համար. դեր Լյայեն

Ուկրաինան կատարել է «գրեթե» բոլոր պահանջները ԵՄ-ին անդամակցության բանակցություններն սկսելու համար, հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը POLITICO-ի հարցազրույցում։

«Ինձ տպավորում են խոր եւ կառուցվածքային բարեփոխումները, որոնք իրականացնում է Ուկրաինան՝ գոյաբանական պատերազմ վարելով»,- ասել է նա։ «Նրանք կատարել են  բոլոր անհրաժեշտ պահանջները գրեթե բոլոր կետերի վերաբերյալ»։

Սպասվում է, որ ԵՄ-ն Ուկրաինայի (որին հունիսին տրամադրվել էր թեկնածուի կարգավիճակ) անդամակցության մասին բանակցություններն սկսելու վերաբերյալ կհայտարարի Բրյուսելում, դեկտեմբերի կեսին։

Այս ամիս ավելի վաղ ֆոն դեր Լյայենը հայտնել էր, որ Ուկրաինան կատարել է ԵՄ սահմանած նախնական պայմանների «ավելի քան 90 տոկոսը, քանի որ ԵՀ-ն երաշխավորել էր սկսել բանակցությունները ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Մոլդովայի հետ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: