Ուկրաինան կարող է չգոյատևել նույնիսկ ԱՄՆ-ի օգնության դեպքում. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Կիևին զենքի մատակարարումը դադարեցնելու իր որոշումը։
Կիրակի օրը Fox News-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ուկրաինան «կարող է չգոյատևել» նույնիսկ Վաշինգտոնի ռազմական օգնության դեպքում։
Թրամփը նաև ևս մեկ անգամ հանդիմանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որը, ըստ նրա, «երախտապարտ չէ ԱՄՆ օգնության» համար։
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ակնկալում է, որ Զելենսկին կվերադառնա Վաշինգտոն, և Ուկրաինայում հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործարքը կստորագրվի։