կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ուկրաինան կարող է անդամակցել ԵՄ-ին արդեն 2027 թվականին. Կաչկա

Ուկրաինան կարող է անդամակցել ԵՄ-ին արդեն 2027 թվականին. Կաչկա

Ուկրաինայի փոխվարչապետ Տարաս Կաչկան հայտնել է, որ Եվրամիության հետ անդամակցության շուրջ բանակցությունների մեծ մասն իրատեսական է ավարտել 12-18 ամսում, իսկ անդամակցության պայմանագրի ստորագրումը հնարավոր է արդեն հաջորդ տարի:

Նրա խոսքով` դրա համար Կիևը պետք է կատարի օրենսդրության համապատասխանեցման վերաբերյալ Եվրամիության 145 պահանջները. այժմ աշխատանքն ընթանում է բոլոր վեց բանակցային կլաստերների ուղղությամբ։

  • Կիսվել: