Ուկրաինան կառավարվող ավիառումբերով հարվածել է Բելգորոդի մարզին. կան տուժածներ
Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդի մարզի Դոբրոյե գյուղին, ինչի հետևանքով տուժել է երկու մարդ։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ուկրաինայի զինված ուժերը ահաբեկչական հարված են հասցրել երկու կառավարվող ավիացիոն ռումբերի օգնությամբ։ Թշնամին նպատակաուղղված հարված է հասցրել Գրայվորոնի շրջանի Դոբրոյե գյուղի սոցիալական օբյեկտին։ Երկու տղամարդ ստացել են բարոտրավմաներ, ականապայթյունային վնասվածքներ, մեջքի և ոտքերի սալջարդեր»:
Գլադկովը հավելել է, որ, ըստ բժիշկների, տուժածների վիճակը միջին ծանրության է։


