ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ուկրաինան հնարավոր է՝ ստիպված լինի խաղաղության համար տարածքներ զիջել. Կիևի քաղաքապետ Կլիչկո

Ուկրաինան հնարավոր է՝ ստիպված լինի խաղաղության համար տարածքներ զիջել. Կիևի քաղաքապետ Կլիչկո

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան, հնարավոր է, ստիպված լինի տարածքային զիջումներ անել խաղաղության հասնելու համար։

Նա այս միջոցն անվանել է հարկադիր և ժամանակավոր։

«Սցենարներից մեկը տարածքների զիջումն է։ Դա արդար չէ։ Բայց խաղաղության համար, նույնիսկ եթե ժամանակավոր, գուցե դա լուծում լինի։ Ժամանակավոր լուծում», - շեշտել է Կլիչկոն։ Կիևի քաղաքապետը չի մանրամասնել, թե որ տարածքների մասին է խոսքը։

Կլիչկոն մասնավորապես ընդգծել է, որ ուկրաինացի ժողովուրդը երբեք չի ճանաչի «ռուսական օկուպացիան»։

Կլիչկոն, որը համարվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քաղաքական հակառակորդ, հարցազրույց է տվել BBC-ին Կիևի վրա ռուսական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածից մի քանի ժամ անց, որի հետևանքով զոհվել էր 12, վիրավորվել՝ ավելի քան 80 մարդ։

  • Կիսվել: