երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ուկրաինան Հայաստանին և մի շարք այլ երկրների խնդրում է դադարեցնել ռուսական «Միր» քարտերով բոլոր գործարքները

Ուկրաինան Հայաստանին և մի շարք այլ երկրների խնդրում է դադարեցնել ռուսական «Միր» քարտերով բոլոր գործարքները

Ուկրաինայի Կենտրոնական բանկը դիմել է Հայաստանի, Թուրքիայի, Ղազախստանի, Տաջիկստանի, Վիետնամի և Ղրղզստանի Կենտրոնական բանկերին՝ խնդրելով դադարեցնել ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերով բոլոր գործարքները։

Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտնում է թուրքական Cumhuriyet թերթը։

Մարտի 10-ից Ռուսաստանում դադարել են գործել Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերը։

Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերն ընդունվում են Թուրքիայում, Վիետնամում, Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Հարավային Օսիայում և Աբխազիայում: Այս քարտերով հասանելի են բոլոր այն գործարքները, որոնք հասանելի են եղել միջազգային վճարային համակարգերի քարտերով:

  • Կիսվել: